ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

1900 թվականին այս օրը ծնվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ Էքզյուպերին

1900 թվականին այս օրը ծնվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ Էքզյուպերին
29.06.2024 | 20:58

Ամբողջ աշխարհին Անտուան դը Սենտ Էքզյուպերին նախ և առաջ հայտնի է իր անկրկնելի «Փոքրիկ Իշխան»-ով, սակայն նրա մյուս ստեղծագործություններն էլ պակաս գեղեցիկ չեն:

«Փոքրիկ քայլերի արվեստը» Էքզյուպերին կյանքի դժվար պահերից մեկին գրի է առել իր օրագրում:

Եվ այն օգտակար կարող է լինել մեզնից յուրաքանչյուրին:

… Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգ առնեմ բացահայտումների և փորձի ճամփաբաժանին:

Սովորեցրու ինձ ճիշտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզնից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը խելամտորեն, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի’ր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն, որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանի’ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասերն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այս դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի ու քնքուշ այդ նվերին:

Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Անտուան դը ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4023

Մեկնաբանություններ